Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իսրայելցի քաղաքական գործիչը կոչ է արել Նեթանյահուին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելցի քաղաքական գործիչը կոչ է արել Նեթանյահուին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
27.12.2017 | 18:03

Իսրայելի «Յեշ Աթիդ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Յաիր Լապիդը կրկին կոչ էարել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում Յաիր Լապիդը քննադատել է Նեթանյահուի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ՝ նշելով, որ 2016-ին Իսրայելի և Թուրքիայի համաձայնագիրը սխալ էր: Լապիդն ընդգծել է, որ անհրաժեշտ է դադարել թուրքերի առաջ նվաստանալը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ